🔷«Ուժեղ Հայաստանը» Ստեփանավանում է

23.10.2026 22:37 Հայաստան

Ուղղորդումներ են ամենուր. «Ուժեղ Հայաստանն» ահազանգում է Ստեփանավանում ընտրախախտումների մասին Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության դիտորդ Գոհար Մելոյանը։ «Բազմաթիվ դեպքեր կան ուղղորդումների։ Մարդկանց դրսից բերում են, ուղղորդում են, նույնիսկ գլխավերևում կանգնում են, սպասում, որ տեսնեն` իրենց ուժին անձն ընտրել է, թե ոչ։ Այս իրավիճակը կոնկրետ մեկ ընտրատեղամասում չէ, տարբեր տարածքներում է նույն խնդիրը։ Դեպք է եղել, երբ նույն մարդը ընտրողի ձեռքից վերցրել է ծրարը, փոխել է, հետո մեկ այլ անձի է բերել ընտրատեղամաս, նրան էլ է ուղղորդել, այլ ընտրողի էլ ինչ–որ այլ նյութեր է փոխանցել»,– նշեց Մելոյանը։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment