Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է․ կազմակերպիչը հայտնել է մի քանի դեսպանատների միջամտության մասին

23.10.2026 17:02 Հայաստան

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է․ կազմակերպիչը հայտնել է մի քանի դեսպանատների միջամտության մասին Նամակագրության ընթացքում Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացված գրության մեջ մեր «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը, մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր», երկրում «անջատողական գործունեություն» իրականացող, և առաջարկվել է չեղարկել նրանց մասնակցության հրավերը։ WOFA-ի նախագահից պահանջել ենք հայտնել միջամտած դեսպանատների անուններն ու ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։ Արդեն դիմել ենք նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնում են «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ–ից։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար