Զինված ադրբեջանցի զինծառայողը երեխաների աչքի առաջ կրակել է նրանց մորը․Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Ուղիղ 24 ժամ առաջ ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, ներխուժել հայի տուն, ընտանիքի և երեք երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա, ԵԽԽՎ-ում հայտարարել է Նարեկ Կարապետյանը «Սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչները հարձակման են ենթարկվում հարևան երկրի զինծառայողների կողմից։ Գիտե՞ք, թե ինչու են նրանք այդքան վստահ։ Պատժի բացակայության պատճառով։ Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման պատասխանատուներին, որևէ գործուն քայլ չձեռնարկեցին, ասել է նա ու հիշացրել Սաֆարովի արաքը Հունգարիայում, ապա նրա արտահանձնուն Ադրբեջանին ու ազատ արձակումը։ «Եվ հիմա մենք տեսնում ենք նույն շրջապտույտի կրկնությունը․ ադրբեջանցի զինծառայողները մուտք են գործում Հայաստան, հարձակվում խաղաղ բնակիչների վրա, իսկ Ադրբեջան վերադարձվելու դեպքում նրանց ընդունում են որպես հերոսների»։ @ArmeniaSputnik