🔹Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացի տեղափոխվել են հիվանդանոց
23.10.2026 11:38
Հայաստան
Երևանում այսօր առավոտյան «Hyundai» մակնիշի ավտոբուս է կողաշրջել, 11 օտարերկրացի տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ, հայտնում է shamshyan.com-ը։ «Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ»։ @ArmeniaSputnik