ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:52 Հայաստան

ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հոկտեմբերի 27-ին կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել «ԹՐԻՓՓ Հայաստան» «Ֆեյսբուք»-ի էջում։ «Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի լիագումար նիստում: Այսպիսով, նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում։ ԱՄՆ-ում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն արդեն ավարտվել են, և ՀՀ-ում դրանց ավարտից հետո ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ այս միջազգային պայմանագիրն ուժի մեջ կմտնի»,- ասված է հաղորդագրության մեջ։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար