ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Մասադիկով․ Հայաստանի անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին
23.10.2026 08:27
Հայաստան
☑️ 🇦🇲Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի անդամակցության հարցը ներառվի նիստի օրակարգում, ապա այդ հարցով կարող է որոշում կայացվել։ Առաջարկը սովորաբար ներկայացնում է նախագահող երկիրը կամ կազմակերպության անդամ պետություններից մեկը՝ պետության ղեկավարի մակարդակով։ @ArmeniaSputnik