Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

22.10.2026 16:22 Հայաստան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գոռ Գևորգյանին պատկանող, Արարատի մարզ, Այնթապ, 15 փողոց 38 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար