Կառավարությունը 148․5 միլիոն դրամ կհատկացնի բացառիկ ձեռագրերի ձեռքբերման համար (տեսանյութ)

22.10.2026 11:59 Հայաստան

Բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով. այն կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի սեփականատերը 5 տարբեր ձեռագրեր է ներկայացրել վաճառքի։ «Այս 5 ձեռագրերի համար նախապես 600 հազար եվրո արժեքն իջեցվել է մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ բոլոր հարկերն ու այլ վճարները»։ Հաշվի առնելով ձեռագրերից 2-ի բացառիկ պատմամշակութային և գիտական արժեքը՝ դրանք կգնվեն կառավարության աջակցությամբ։ Մեկը 1353թ․ Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուն է, որի գնահատված արժեքը 250 հազար եվրո է։ Երկրորդը 1695թ․ Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած ավետարանն է, որի գնահատված արժեքը 95 հազար եվրո է։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար