❗️Փաշինյանը չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը նոր Սահմանադրության ընդունման համար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության ընդունման համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, եթե այլ ճանապարհով գործընթացը չհաջողվի: «Առաջիկայում մենք կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը, կսկսենք քննարկումներ և կուղարկենք խորհրդարան: Եվ մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է: Կփորձենք համոզել, չստացվե՞ց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց՝ Հայաստանի Սահմանադրության հարցն Ադրբեջանի հետ չի քննարկվում: «Դա մեր ներքաղաքական օրակարգն է, պետք է ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, ես ասել եմ նաև ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից անընդհատ մեր Սահմանադրության հ