Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին
‼️Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին Երևանի կոնյակի գործարանը մասնակցում է տարբեր ձևաչափերով։ COP17-ի ողջ ընթացքում գագաթնաժողովի կանաչ գոտում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործում է Երևանի կոնյակի գործարանի տաղավարը։ Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ պանելային քննարկում, որտեղ Երևանի կոնյակի գործարանի մասնագետները ներկայացրին Pernod Ricard ընկերության Կայունության և պատասխանատվության «Good Times from the Good Place» հայեցակարգի կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերը։ Այսպես, հատուկ անդրադարձ կատարվեց ջրի փակ շրջանառության համակարգերի, վերականգնողական խաղողագործության և արտադրական թափոնների (երկրորդային հումքի) վերօգտագործման հաջողված նախագծերին։