«Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին

21.10.2026 08:14 Հայաստան

Կալանավորել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին. «Հրապարակ» Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ և Կարեն Հակոբյանին հետը տարավ՝ որպես օգնական: Թերթի տեղեկություններով` աշխատակազմի ղեկավար Հակոբյանն իրականացրել է թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթների կուրացիան և ինչ-ինչ խախտումներ թույլ տվել։ Վարույթն իրականացնող թերթին ասել են, որ կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձ եւ ղեկավարի օգնականը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment