Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ
21.10.2026 17:38
Հայաստան
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, @ArmeniaSputnik-ին հայտնեց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ «Հին դրվագներով քննություն է իրականացվում։ Գույքերի օտարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է»,-ասաց փաստաբանը։ Նրա խոսքով` տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե,որից հետո վերադարձրել են իր բնակության վայր։