ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
‼️ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում 🔹Նախաձեռնության շրջանակում Հրազդանի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է նոր գրքերով՝ մեծացնելով ընթերցողների հասանելիությունը ժամանակակից գրականությանը։ 🔹BOOK DONATION ծրագրի շրջանակում Հրազդան քաղաքի հանրային գրադարանը Newmag հրատարակչությունից ստացել է հայերեն լեզվով 500 նոր գիրք։ Հավաքածուն ներառում է տարբեր ժանրերի և ուղղությունների հրատարակություններ՝ գեղարվեստական և դասական գրականությունից մինչև մանկական, զարգացնող և մասնագիտական գրքեր։ Գրականության բազմազան ընտրանին նախատեսված է տարբեր տարիքի և հետաքրքրությունների ընթերցողների համար։