Կրկին խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:36 Հայաստան

2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը, հայտնում է թերթը։ Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Հոկտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ու կալանավորել նաև «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի հաշվապահին։ «Երեկ հայտնի է դարձել, որ անհայտ մեկը, ներկայանալով իբրև քննիչ (առանց նրա պաշտպանին տեղեկացնելու), ներխուժել է քոլեջի նախկին հաշվապահի բանտախուց և պահանջել Կարեն Լազարյանի մասին հանցավորություն պարունակող տեղեկություններ»,–գրում է թերթը։ Ալեքսանյանի տանը առաջին խուզարկությունը եղել է հուլիսի 9–ին։ @ArmeniaSputnik

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать