🔹Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
❗️Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում, հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ «Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»,–գրել է նա։ ✔️Ի դեպ, «Ուժեղ Հայաստանը» ՏԻՄ ընտրություններում թեկնածու ունի միայն այս համայնքում։ Հավելենք, որ Անդրանիկ Գևորգյանը Փաշինյանի կոչից հետո նրան մի քանի տեսանյութեր էր ուղարկել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու մասին, որոնց ՀՀ վարչապետը պատասխանել էր հերքումով։ @ArmeniaSputnik