Կենսաչափական փաստաթղթերի նախագրանցման նոր համակարգը կգործարկվի հոկտեմբերի 31-ից

20.10.2026 21:47 Հայաստան

Կենսաչափական փաստաթղթերի նախագրանցման նոր համակարգը կգործարկվի հոկտեմբերի 31-ից Հասանելի կլինի հայտ ներկայացնելու երկու եղանակ՝ ✔️խիստ նույնականացմամբ, ✔️առանց խիստ նույնականացման։ ❕Խիստ նույնականացմամբ քաղաքացին անմիջապես կուղղորդվի վճարման էջ և սպասարկման իրեն հարմար գրասենյակ ընտրելու։ ❕Առանց խիստ նույնականացման ներկայացված տվյալները կհամադրվեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Եթե տվյալներն ամբողջությամբ համընկնեն, հնարավոր կլինի ընտրել սպասարկման օրը, ժամը և հասցեն, ինչպես նաև կատարել վճարումը։ Եթե տվյալները չհամընկնեն, քաղաքացին կուղղորդվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment