Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, հայտնում են Մայր աթոռից։
02.10.2026 12:28
Հայաստան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։ Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։ Նշանակումը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ։