Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքը

19.10.2026 17:05 Հայաստան

‼️Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքը Վեդի խոշորացված համայնքումբնակարանաշինական խոշոր ծրագիր է մեկնարկել։ «Վեդի Գրուպ» ընկերությունը ձեռնամուխ է եղել «Vedi Central Residence» ժամանակակից բնակելի համալիրի կառուցմանը, որը քաղաքի համար նոր մասշտաբի ներդրումային նախագիծ է։ Համալիրի շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Կառուցվելու է չորս բազմաբնակարան շենք՝ մոտ 260 բնակարանով և 3600 քառակուսի մետր կոմերցիոն տարածքներով։ Ծրագրի մեկնարկն ազդարարվեց համալիրի տարածքում կազմակերպված հիմնարկեքի հանդիսավոր արարողությամբ։ Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետը, Վեդի համայնքի ղեկավարը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառուցապատող և գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать