Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին

19.10.2026 12:32 Հայաստան

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում ՄԻՊ ներկայացուցիչները արձանագրել են մատչելիության ապահովման հետ կապված առանձին խնդիրներ։ ✔️Դպրոցում առկա է մեկ վերելակ, սակայն դրա խցիկի չափսերը փոքր էին, և այն տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների համար ամբողջությամբ հարմարեցված չէր։ Հաշվի առնելով սովորողների թիվը ՝ մեկ վերելակի առկայությունը բավարար չէ ազատ և անվտանգ տեղաշարժն ապահովելու համար։ ✔️Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումն ամբողջությամբ ապահովված չէ, առկա էր բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն։ ✔️Արձանագրված խնդիրների մի մասը քննարկվել է դպրոցի տնօրենի և անձնակազմի հետ։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment