Հայաստանը հունվարից սեպտեմբեր Ադրբեջան է արտահանել 96 հազար դոլարի ապրանք

19.10.2026 10:53 Հայաստան

🇦🇲🇦🇿Հայաստանը 2026թ․ հունվար-սեպտեմբերին Ադրբեջան է արտահանել 96 հազար դոլարի ապրանք, ինչի մասին վկայում են ադրբեջանական մաքսատան տվյալները Թե ինչ արտադրանքի մասին է խոսքը, չի հաղորդվում, սակայն նշվում է, որ արտահանման հիմնական մասը գրանցվել է սեպտեմբերին։ Ի դեպ, այդ ժամանակ էլ նախարար Պապոյանը հայտարարում էր ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին: Ադրբեջանական կողմը նշում է, որ Հայաստանից ապրանքների ներկրումը տեղի է ունեցել ոչ ուղիղ ճանապարհով՝ հավանաբար Վրաստանի տարածքով։ Հայաստանն այս 9 ամիսների ընթացքում Ադրբեջանից գնել է 23,45 մլն դոլարի ապրանք, հիմնականում՝ նավթամթերք։ Այսպիսով, առևտրային սալդոն ՀՀ-ի համար շարունակում է մնալ բացասական։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար