Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով
‼️Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերը, հոկտեմբերի 19-ից մեկնարկում է «Հոգատար՝ գործով» կարգախոսով բնապահպանական արշավ՝ նպատակ ունենալով բնության հանդեպ հոգատարությունը դարձնել ամենօրյա սովորություն։ Նախաձեռնության շրջանակում ընկերությունը հանդես է գալիս երեք տարբեր առաջարկով: Այսպիսով, հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում ֆիզիկական անձինք կարող են հանձնել իրենց հին՝ սարքին կամ անսարք բջջային հեռախոսը և յուրաքանչյուր հանձնված հեռախոսի դիմաց 5% զեղչով ձեռք բերել Apple, Xiaomi կամ Honor սմարթֆոն։ Առաջարկի նպատակն է ձևավորել պատասխանատու սպառման մշակույթ՝ հին հեռախոսները աղբի մեջ նետելու փոխարեն: