COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը

18.10.2026 20:32 Հայաստան

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը։  Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Երևանյան լճի տարածքում պատվիրակությանը դիմավորել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ\պ Սիրարփի Հայկազյանը։  Ներկայացվել են լճի ջրի որակին, ջրամբարի սեյսմակայունությանը և նստվածքների մաքրմանն առնչվող հիմնախնդիրները։ Ներկայացվել է նաև առաջիկայում իրականացվելիք բարեկարգման հայեցակարգը՝ Երևանյան լիճն ու հարակից տարածքն ավելի մաքուր, բարեկարգ և գրավիչ դարձնելու նպատակով։ Քննարկվել են գետերի և ջրավազանների մաքրման ոլորտում Պեկինի փորձն ու Երևանում դրա կիրառման հնարավորությունները։

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать