Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն
18.10.2026 18:21
Հայաստան
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14։28-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին քաղաքացի է մոլորվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ոստիկանության ծառայողներ։ Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են քաղաքացուն։