‼️Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

17.10.2026 12:28 Հայաստան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի առաջիկա աշխարհի առաջնությանը, որը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար