Ալեն Սիմոնյանն Ալիևին ասել է, որ նրա հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում

16.10.2026 09:28 Հայաստան

Ալեն Սիմոնյանն Ալիևին ասել է, որ նրա հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում «Ես հնարավորություն եմ ունեցել նախագահ Ալիևին դա ասել, խնդրել եմ, ասել եմ՝ «Դուք պետք է իմանաք, որ Ձեր հայտարարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում։ Եվ երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք, և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»։ Իսկ այն, որ Ադրբեջանը Երևանում անցկացվող COP17-ին չի մասնակցում, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը խնդիր չի համարում։ «Դա իրենց որոշումն է։ Դա չի կարելի դա պրոյեկտել հարաբերությունների մասով, այդտեղ որևէ լարվածություն չկա ու չի ակնկալվում»,- նշեց Սիմոնյանը։ @ArmeniaSputnik

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать