Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 22:19
Հայաստան
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիսավոր բացեցին COP17-ի Կապույտ գոտում Հայաստանի ազգային տաղավարը։ Նախարարությունից հայտնում են՝ առանձնահատուկ պատիվ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնել Հայաստանը՝ իր հարուստ ու բազմազան բնաշխարհով, հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և ազգային ինքնությամբ։ Տաղավարում մեկտեղվել է այն ամենը, ինչով առանձնահատուկ է Հայաստանը՝ բնության բացառիկ գեղեցկությունը, պատմամշակութային …