Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը

14.10.2026 12:15 Հայաստան

Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստն է. դատարանի դիմաց ակցիա է իրականացվում «Եթե իրավական տիրույթում լինի այսօրվա որոշումը, ապա Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ կլինի, բայց վերջերս մենք համոզվել ենք, որ դատարանները վերևից հրահանգներ են կատարում։ Այժմ գործը քննելու է Աշոտ Փաշինյանի գործով զոհվածի ծնողին կալանք տված դատավորը (Մանվել Շահվերդյանի մասին է խոսքը-խմբ.)։ Ի դեպ, ԵԽԽՎ–ի զեկույցում նույնիսկ արձանագրվել է, որ Ծառուկյանից մանդատները գողացել են։ Գուցե այդ զեկույցը սթափության որոշակի ազդակ լինի ու գուցե դրանից կաշկանդված լինելով այսօր Ծառուկյանի և մյուսների խափանման միջոցը փոխեն։ Դա ես միայն քաղաքական որոշմամբ եմ պայմանավորում»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ Ի դեպ, նիստը դռնբաց է, քննվելու է Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ @ArmeniaSputnik

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать