Ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)
01.10.2026 10:41
Հայաստան
Սեպտեմբերի 17-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում շրջագայելիս նկատել են մի երիտասարդի, որը ծառերի մոտ կասկածելի իր էր տեղադրել և բջջայինով լուսանկարել։ Իրավապահներին տեսնելով՝ երիտասարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և ինչ-որ իր փորձել թաքցնել տաբատի տակ։