🔹ՔԿ-ն ցանկացել է զենքերի առգրավումներով քաղաքական շոու ապահովել. Բագրատ Սրբազանի պաշտպան

01.10.2026 16:19 Հայաստան

Զենքերի առգրավումը քաղաքական շոու է. ինչ պարզվեց Բագրատ սրբազանի և մյուսների գործով նիստին Դատարանում տեսագրություններ էին ցուցադրվում, որտեղ երևում էր, թե ինչպես են քննիչներն իրենց աշխատասենյակներում բացում առգրավված, փաթեթավորված զենք–զինամթերքը և առանց ձեռնոցի հանում դրանք ու ցուցադրում տեսախցիկի առաջ։ «Քննիչը նույնիսկ չի հանձնարարել, որ տվյալ զենքերը ձեռնոցով զննվեն` հետքեր չթողնելով և առավել զգուշությամբ։ Ստացվում է, որ ի սկզբանե չեն ունեցել այն վարկածը, որ այս զենքերը կարող են քրեական գործի համար նշանակություն ունենալ։ Քննչական կոմիտեն ցանկացել է այս զենքերի առգրավմամբ գեներացնել քաղաքական շոու»,–ասաց պաշտպան Հովհհանես Խուդոյանը։ Մանրամասները` այստեղ։

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment