ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում

01.10.2026 16:40 Հայաստան

🇦🇲🇮🇷🇺🇸«Թրամփի ուղու» նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը կարող է հանգեցնել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների, հետախուզական և այլ ենթակառուցվածքների հայտնվելուն Հայաստանում․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը լրագրողներին ասել է, որ ստեղծվելիք ամերիկա-հայկական ընկերությանը կվստահվի ամբողջ երթուղու անվտանգության ապահովումը, մինչդեռ հայկական կողմը կիրականացնի սահմանային և մաքսային վերահսկողություն։ Նրա խոսքով՝ գործնականում դա կարող է նշանակել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների մուտք Հայաստանի տարածք և Իրանի սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հետախուզական ենթակառուցվածքի հայտնվելը։ Նրա պնդմամբ՝ դա հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրա երկայնքով իրականացվող փոխադրումների անվտանգությունը։ Բացի այդ, Վաշինգտոնը պատժամիջոցների շրջանակում կարող է արգելել TRIPP-ով որոշակի բեռների փոխադրումը։ @ArmeniaSputnik

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать