Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ. Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին
🇦🇲🇷🇺Նիկոլ Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Զրուցակիցները մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ @ArmeniaSputnik