Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

14.10.2026 11:07 Հայաստան

❗️Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու են նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։ Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․ 1. կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք, 2. հիգիենայի միջոցներ, 3. հեծանիվ, 4. ծխախոտի փոխարինիչներ, 5. կենցաղային ապրանքներ, 6. լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ, 7. դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ, 8. կոշկեղեն, խաղալիքներ, 9. ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ, 10. բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ, 11. բնական մորթուց հագուստի առարկաներ, դրոշմավորում։

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment