Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին
13.10.2026 17:37
Հայաստան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։