Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
13.10.2026 16:57
Հայաստան
‼️Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը 2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։ Այսօր ընկերությունն արտադրում է դռներ, պատուհաններ, ֆասադային, ալյումինե և մետաղական տարբեր կոնստրուկցիաներ։ Ընկերության տնօրեն Ալեքսանդր Բասենցյանի խոսքով՝ բիզնեսի կայուն զարգացման հիմքում ոչ միայն արտադրանքն է, այլև հաճախորդների և գործընկերների հետ վստահության վրա կառուցված հարաբերությունները։