Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 16:29
Հայաստան
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում 8 անձ է ձերբակալվել։ Նրանց թվում է Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Այս մասին Factor TV-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեն այլ մանրամասներ չի հայտնել։