Զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հայտնում է ՊՆ–ն
13.10.2026 15:18
Հայաստան
ՀՀ զինված ուժերի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել։ Պաշտպանության նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ ՊՆ խոսնակի հաղորդագրությունը՝ ստորև․ «Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։