«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել
12.10.2026 18:15
Հայաստան
Հոկտեմբերի 07-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները նկատել են անօդաչու թռչող սարք (դրոն), ինչից հետո անմիջապես իրականացվել է տարածքի զննություն: Արդյունքում՝ տարածքից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, իսկ տեղամասի տանիքից՝ կպչուն ժապավենով իրար ամրացված երկու բջջային հեռախոս: Թռչող սարքով արգելված իրերի փոխանցման ևս մեկ դեպք նույն հիմնարկում գրանցվել