Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

12.10.2026 15:48 Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է նախորդ քննարկումների արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ընդգծել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմի ներդրման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների, այնպես էլ պետության տնտեսական կայունության, օրինականության վերականգնման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից:   Ներկայացնելով հայեցակարգը՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է ակտիվների կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, բռնագանձված ակտիվների կառավարման ընդհանուր սկզբունքներին, բռնագանձվող ակտիվների տեսակներին ու կառավարման առանձնահատկություններին: Մանրամասներ են ներկայացվել բռնագանձված ակտիվների միասնական էլեկտրոնային ռեեստրի վերաբերյալ, որի նպատակն է ապահովել թափանցիկության և հաշվտեվողականության սկզբունքները: Ծավա

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать