ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
12.10.2026 15:31
Հայաստան
Պարզվել է, որ վերջինս պետության կարիքների համար համայնքային հիմնարկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, պայմանագրով նախատեսված ապրանքների գերակշռող մասը չմատակարարված լինելու պայմաններում, առանց բավարար հիմնավորման, էլեկտրոնային համակարգով հաստատել է վճարման հանձնարարականներ, որի արդյունքում իրավաբանական անձին վճարվել է 22 մլն ՀՀ դրամ: Նշված գումարից, սակայն, շուրջ 14,5 մլն ՀՀ դրամի ապրանք փաստացի չի մակատակարարվել հիմնարկին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: