ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ելույթը՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսին

10.10.2026 19:49 Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» (ՀԱԿԵ) նախագծի շնորհանդեսին։ Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով ներկաներին նաև Երևանի 2808-րդ տարեդարձի առիթով։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ելույթում մասնավորապես ասվում է․  «Իհարկե, այդ առիթը նշանավորվում է այս նախագծի գործնական մեկնարկով՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքի: Մենք այսօր փաստացի Երևանի պատմության ամենաբարձր շենքի մասին ենք խոսում և նրա ստեղծման մեկնարկն ենք տալիս: Այս առումով սա Երևանի, նույնիսկ 2808-ամյա պատմության մեջ, շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է»: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ճարտարապետական այս նախագծի իրականացման արդյունքում նախատեսվող շենքը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը: «Նման շենքերը, կառույցները, նախագծերը չեն իրականացվում 1-5 տասնամյակի համար: Սրանք նախագծեր են, որոնք ի սկզբանե ենթադրում են ունենալ 100-ամյակների պատմություն։ Սա շատ կարևոր սիմվոլ է և այն առումով, որ մենք պետք է,

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment