Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին
10.10.2026 15:08
Հայաստան
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները։ Նախարարի տեղակալը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին և հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։