Արարատի մարզում BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է

09.10.2026 20:12 Հայաստան

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը Այսօր՝ ժամը 19։10-ի սահմաններում, Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։ 46-ամյա վարորդը տեղում մահացել է։ Ըստ shamshyan.com–ի` մահացածը Արարատի փոխհամայնքապետ Կարեն Քենդրջյանի եղբայրն է՝ Հարություն Քենդրջյանը։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment