Կանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
09.10.2026 18:33
Հայաստան
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ կարճատև տեսակցության ընթացքում քաղաքացին փորձելու է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին: Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 08-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացին ենթարկվել է անձնական խուզարկության: Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերվել են մարմնում թաքցված կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ,