Չեռնոգորիայում ձերբակալել են ռուսական «Рыбарь» քարոզչական նախագծի ղեկավարին

09.10.2026 12:40 Հայաստան

Ռուսական «Рыбарь» տելեգրամյան ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը ձերբակալվել է Չեռնոգորիայում Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա հետ ձերբակալվել են կինը՝ Վալերիան, և ևս երեք անձ։ Նրանց արդեն հարցաքննում են։ Նրանց ձերբակալել են այսօր վաղ առավոտյան՝ Կոտորի ծոցում գտնվող Mövenpick Hotel & Residences Teuta Kotor Bay հյուրանոցում։ Նկարահանող խմբի համարում հայտնաբերվել են դրոններ և այլ թվային սարքավորումներ։ Հյուրանոցի աշխատակիցների խոսքով՝ Զվինչուկը, ենթադրաբար, չի վճարել կացության համար նախատեսված 1000 եվրարը։ ՌԴ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է միջադեպին։ Գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Известия»-ին հայտնել է, որ Մոսկվան պարզում է ձերբակալության հանգամանքները։ 📎«Рыбарь»-ը Ռուսաստանի խոշորագույն տելեգրամյան ալիքներից մեկն է, որն ունի ավելի քան 1,5 միլիոն հետևորդ։ Ալիքը հիմնականում մասնագիտացած է ռազմական թեմաների լուսաբանման մեջ։ Ինքը՝ Զվինչուկը, գտնվում է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ներքո։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment