Արգիշտի Դարբինյանն ընտրվել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 10:59
Հայաստան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արգիշտի Դարբինյանը։ Հանձնաժողովի նիստում Դարբինյանը կարճ ելույթ ունեցավ, որից հետո պատգամավորները, առանց հարցերի և ելույթների, կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը։ «Տնտեսությունը երկրի հիմնական շարժիչ ուժն է, և հենց այդ պատճառով «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ծրագրի առաջին հինգ կետերը վերաբերում են ուժեղ և զարգացող տնտեսություն ունենալուն», - հայտարարեց Դարբինյանը։ 35-ամյա...