Транспорт Продажа

Նարե Երվանդի Փարսադանյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրնաճուրդ-վաճառքի մասին, գործ՝ ՍնԴ/2535/04/24

28.09.2026թ. աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 20.10.2026թ. ժամը 14:00-ին Նարե Երվանդի Փարսադանյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի ՍնԴ/2535/04/24 սնանկության գործով Նարե Երվանդի Փարսադանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 լոտով` Լոտ -1. DAIHATSU SIRION 1.0 մակնիշի և տիպարի ավտոմեքենա, նույնացման համար՝ JDAM100S000536923, տեսակը՝ թեթև մարդատար, 2000թ. արտադրություն: Նկարագիր՝ գույնը՝ կապույտ մետալիկ, թափքը՝ հետչբեկ, շարժիչի հզորություն՝ 58 ձու, փոխանցման տուփ՝ մեխանիկական, քարշակը՝ առջևի, ղեկը՝ ձախ: Մեքենանայի թափքը ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված,: Կիսաքանդ վիճակ: Հանված կամ բացակայում են գրեթե բոլոր մասերը, դետալները, հանգույցները, ջարդված են ապակինները և այլն, մնացորդը մոտ 40%: Մեքենանայի սրահը ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված: Կիսաքանդ վիճակ: Հանված կամ բացակայում են գրեթե բոլոր մասերը, դետալները, հանգույցները և այլն, մնացորդը մոտ 40%: Չունի շարշիչ: Փոխանցման տուփը անսարք: Քարշակը անսարք: Անվադօղերը մաշված: Տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ վատ: Լոտի մեկներկային գինը կազմում է 76.800 ՀՀ դրամ: Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ 1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով. 4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Նարե Երվանդի Փարսադանյանի սնանկության հատուկ հաշվին՝ 1150008707547540: Աճուրդին մասնակցելու ցանկացողները մինչև 13.10.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ կառավարիչը ստուգում է հայտերի և դրանց կից փաստաթղթերի՝ սույն կարգին համապատասխանությունը: Սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած հայտատուները համարվում են աճուրդին մասնակցելու իրավունք ստացած: Կառավարիչն աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուներին աճուրդին մասնակցության նրանց կարգավիճակի վերաբերյալ՝ եթե հայտում նշվել է էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում այդ մասնակիցը զրկվում է այդ աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ եթե տվյալ աճուրդին մասնակցում է մեկից ավելի հայտատու, ապա աճուրդը շարունակվում է գնային առաջարկների ներկայացման փուլից նույն մեկնարկային գնով՝ առանց արձանագրությունը չստորագրած անձի (հայտատուի) մասնակցության։ Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում: Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում: Եթե սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ: Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով: Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանին, 093 892279, 097 222922 հեռախոսահամարով:
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать