Տրանսպորտ Վաճառք

ԱՁ Վահե Մոսինյանին պատկանող շարժական գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

Սնանկության գործի համար՝ ՍնԴ/2229/04/25 Աճուրդի անցկացման օրը, ժամը և վայրը՝–24.10․2026 թվականին՝ ժամը 12։00-ին, ՀՀ, ք․ Երևան, Ն․ Ադոնցի 6/1,303, Աճուրդի ձևը՝ բաց դասական (գնի ավելացման) եղանակով, Աճուրդի կազմակերպիչ՝ պարտապան ԱՁ Վահե Մոսինյանի սնանության գործով կառավարիչ՝ Մակար եղիազարյան, Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը. ԼՈՏ 1 - Պարտապան՝ Վահե Յուրիկի Մոսինյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ (մակնիշ՝ B170, նույնականացման համար՝ WDD2452322J329674б պետհամարանիշ՝ 35SQ962, թափքի տեսակը՝ հետչբեկ, տեսակը՝ թեթև մարդատար, թողարկման տարեթիվը՝ 2007թ․, գույնը՝ սև մետալիկ, շարժիչի հզորությունը՝ 85/116, պետական հաշվառման վկայագիր՝ KB703137, գրանցված 19․06․2018 թ․, ընթացիկ վիճակը՝ չի շահագործվում, գազի առկայություն՝ առկա չէ, անվադողի վիճակը՝ շուրջ 80%, ղեկը՝ ձախ, փոխանցման տուփ՝ ավտոմատ, վազք/կմ/՝ շուրջ 200,000, տեխնիկական հագեցվածությունը և ֆիզիկական վիճակը․ սրահը՝ կտորյա, մաշված, մեքենան բոլոր կողմերից ունի քերծվածքներ, վնասվածքներ, և լաքապատ ծածկույթի մաշվածություն, տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ վատ) ավտոմեքենա։  Մեկնարկային գին՝ 501,760 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք իրավունք ունեն սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հոկտեմբերի 15-ը, ժամը 18:00-ն, Կանոնակարգով սահմանված կարգով մասնակցության հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 2480104276100004 հատուկ հաշվին և դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում, աճուրդի մասնակցի վկայական ստանալու համար։ Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։ Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (հեռ.` 060 500 250, էլ. փոստ՝ makar@bankruptcy.am)՝ աշխատանքային օրերին՝ 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am

Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար