Vehicles
Sale
Շողեր Աշոտի Պողոսյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
2026 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ3252/04/25 սնանկ ճանաչված Շողեր Աշոտի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ3252/04/25 սնանկ ճանաչված Շողեր Աշոտի Պողոսյանին պատկանող շարժական գույքի/ ավտոմեքենայի/ առաջին աճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 30.09.2026թ. որոշման՝ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի է ներկայացվում Շողեր Աշոտի Պողոսյանին պատկանող շարժական գույքը /ավտոմեքենան/ համաձայն «Այ Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությանը հետևյալ շարժական գույքը՝ ԼՈՏ 1 - BMW X 3 ավտոմեքենա, 2006 թ. արտադր. պետ համարանիշ 37 NG 636 ավտոմեքենա գնահատման որի շուկայական արժեքն է ՝ 1.920.000 / մեկ միլիոն ինը հարյուր քսան հազար /ՀՀ դրամ:Մեքենան գտնվում է անսարք վիճակում և երկար ժամանակ չի շահագործվել : Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, , գույքը գնորդին փոխանցելու, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ - Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն - իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։ - աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի գործող թիվ 11807065172400 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ - Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու մտադրության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։ Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 կամ նախապես ուղարկելով կառավարիչին էլեկտրոնային փոստով nazaryanx@mail.ru նամակ հեռ. 096221985 :
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.