Vehicles
Sale
«Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
02.10.2026թ. հայտարարված «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 23.10.2026թ-ին, ժամը 11:00-ին «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ի /գործ թիվ ԿԴ1/0181/04/16/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, ք. Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան 21 հասցեում կանցկացվի ընկերությանը պատկանող գույքի աճուրդը: Կրկաճուրդի ներկայացվող գույքի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից՝ համապատասխանաբար կազմելով. Լոտ 2. Տրանսպորտային միջոց` MAZ KS-3577-2-1 (MAZ-5334) մակնիշի 313 US 65 պետ. համարանիշի ավտոմեքենա, ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում, կարիք ունի հիմնավերանորոգման – 415․900 ՀՀ դրամ: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028023875100 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.