Տրանսպորտ Վաճառք

«Բեն.Ան» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.09.2026թ -ի հայտարարված «Բեն.Ան» ՍՊԸ-ի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։ 21.10.2026թ-ին ժամը 15:00-ին «Բեն.Ան» ՍՊԸ-ի / գործ թիվ ԿԴ 1/0184/04/16/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան 21 հասցեում կանցկացվի ¦Բեն.Ան§ ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Պարտապանի վարկային պարտավորությունների ապահովվման միջոց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված 3-րդ անձին պատկանող գրավադրված գույքերի աճուրդը: Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝ Լոտ 2. «Էքսկավատոր 330 BLN» մակնիշի 0197ԼԼ պետհամարանիշի տրանսպորտային միջոց արտադրման տարեթիվը՝ 1997թ.,հզորությունը՝ 236 ձիաուժ, շարժիչի համարը՝ 13Z42204, տեխ. վկայագրի համար՝ 0000188 – 6․314․000ՀՀ դրամ, Լոտ 3. «Ճակատային ամբարձիչ jCB456ZX» մակնիշի 0500ԼԼ պետհամարանիշի, 2006թ. արտադրության տրանսպորտային միջոց, շարժիչի համարը՝ 21690008, տեխ. անձնագրի համարը՝ 0000503, տրվ. 02.09.2011թ-ին – 5․117․600 ՀՀ դրամ: Պաշարներ՝ Լոտ 4. Բազալտե բլոկ, քանակը՝ 231 խմ /1խմ գինը = 3.060 դրամ, Լոտ 5. Բազալտե բլոկ, քանակը՝ 60 խմ / 1խմ գինը = 4.410 դրամ։ Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028025014500 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Դիտել և մասնակցել՝ azdarar.am

Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար